ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրանում հայտնված օդանավի խորհրդավոր պատմությունը. ինչ է կատարվել իրականում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն Boeing տիպի օդանավի անհետացումից մեկ շաբաթ անց որոշել է կրկին հայտարարություն տարածել եւ պարզաբանում ներկայացրել: Նկատենք, որ Իրանում ինքնաթիռի հայտնվելու խորհրդավոր պատմությունը դեռ պարզված չէ: Էստոնիայից Ուկրաինա թռչող ինքնաթիռը, չգիտես ինչու, հայտնվել է Իրանի օդային տարածքում, որտեղ հետագայում տեխնիկական վայրէջք է կատարել: Իսկ երեկ էլ խորհրդարանում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, թե բանակցություններ են տարվում Իրանում հայտնված Boeing-ը Երեւան վերադարձնելու շուրջ:

Իսկ ինչ է պարզաբանում Քաղավիացիայի կոմիտեն. Նշվում է, որ նրանք թույլտվություն են տվել՝ 2021 թվականի փետրվարի 12-ից մինչև 2021 թվականի փետրվարի 20-ն ընկած ժամանակահատվածում կատարել թռիչք Տալլին-Կիև երթուղիով։ Սակայն օդանավի անձնակազմը, ի հակառակ իրեն նախապես տրված թույլտվության եւ չպահպանելով Կոմիտեի կողմից տրամադրված թույլտվության վերջնակետը, թռիչք է իրականացրել դեպի Վառնայի  օդանավակայան, այնուհետև ուղղություն է վերցրել դեպի Շարժա, սակայն վայրէջք է կատարել Իրանի Մեհրաբադ օդանավակայանում:

Հավելենք, որ դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ եւ իրականացվում է նախաքննություն: Ավելին,  Կոմիտեի համապատասխան ներկայացուցիչները գտնվում են Իրանի Իսլամական Հանրապետությունում՝ օդանավը Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու հետ կապված հարցերը քննարկելու եւ հետագա գործողությունները կազմակերպելու նպատակով:

«Ժողովուրդ» օրաթերթն այսօր գրել էր, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը հենց այդ հարցերի հետ կապված մարտի 2-ին մեկնել էր Իրան եւ բանակցություններ է վարում: Թե դրանք ինչով կավարտվեն, դեռ վաղ է ասել:

Մանրամասները՝ տեսանյութում:




Լրահոս