ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է ԱԺ-ում

 

Ազգային ժողովի շենքի ներսում երեկ դիպուկահարներ էին  տեղակայված: Բացի այդ, ԱԺ բակում ավտոմատներով զինված ոստիկաններ էին շրջում, նաեւ հատուկ միջոցներ կային այնտեղ: Բաղրամյան պողոտայից Դեմիրճյան փողոց հատվածում ոստիկանները վահաններով ու սաղավարտներով զինված պարիսպ էին կազմել: Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ում հարցուպատասխան էր, ներսում էր նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

 

 

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀԱՐՑ. Ի՞նչ է գնաճը:

 Լաուրա Մարտիրոսյան (43 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը որոշակի պարբերականությամբ ՀՀ տնտեսության առանձին հատվածների համար հաշվարկում է գների շարժը ներկայացնող ժամանակային շարքեր՝ գների ինդեքսներ: Oրինակ`  սպառողական շուկայի համար՝ սպառողական գների ինդեքս, ընդհանուր տնտեսության համար՝ ՀՆԱ-ի դեֆլյատորը, որը տնտեսությունում արտադրված բոլոր ապրանքների եւ ծառայությունների գների միջին աճն է, արտաքին առեւտրում` արտահանման գների ինդեքս, ներմուծման գների ինդեքս եւ այլն: Ցանկացած ինդեքսի հավելաճի տեմպն այդ հատվածի կամ ճյուղի գնաճն է եւ հաճախ ունի հաշվարկման մեթոդական առանձնահատկություն:

Այն թեեւ ամբողջովին չի արտացոլում տնտեսությունը, սակայն առավել ընկալելի է հասարակության համար:

ՀՀ կենտրոնական բանկ

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ինչպես աշխարհի բոլոր երկրներում, այնպես էլ ՀՀ-ում գնաճ տերմինը հիմնականում կիրառվում է, երբ խոսքը գնում է սպառողական գների ինդեքսի (ՍԳԻ) հավելաճի տեմպի մասին:

 

 

ԿԱՐԳ

ՀԱՐՑ. Ավանդի փոխհատուցում ստանալու համար ավանդատուն հաշվառման համար ի՞նչ փաստաթղթեր է ներկայացնում սոցիալական աջակցության տարածքային գործակալություն:

Դոնարա Հայթայան (49 տարեկան, տնային տնտեսուհի)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. (Սկիզբը՝ նախորդ համարում) Դ. Հայթայանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ ավանդի փոխհատուցում ստանալու համար ավանդատուն հաշվառման համար սոցիալական աջակցության տարածքային գործակալություն ներկայացնում է հետեւյալ փատաթղթերը.

ա. ամուսնության վկայական կամ տեղեկանք քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնից՝ ամուսնության գրանցման մասին, եթե դիմողը ներկայացնում է ավանդատուի մահացած ամուսնուն պատկանող խնայողական գրքույկը, ինչպես նաեւ ամուսնու մահվան վկայականը, դրանց լուսապատճենները,

բ. ավանդատուի անունը եւ (կամ) ազգանունը փոխելու մասին քաղաքացիական կացության ակտերի գրանցման կենտրոնի տված փոխման վկայականը, եթե անձնագրում եւ խնայողական գրքույկում նշված անունը, ազգանունը տարբեր են, իսկ ուղղելու դեպքում` ուղղման տեղեկանքը եւ դրանց լուսապատճենները,

գ. Հայաստանի պաշտպանության մարտական գործողությունների մասնակցի վկայականը եւ դրա լուսապատճենը,

դ. նոտարի կողմից տրամադրված զոհվածի անունով մինչեւ 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված ավանդի ժառանգության իրավունքի վկայագիր, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից տրված, զոհվածի (մահացածի) կարգավիճակը հաստատող տեղեկանք, զոհվածի մահվան վկայական եւ դրանց լուսապատճենները,

ե. տեղեկանք զինկոմիսարիատից` 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ  պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվելու վերաբերյալ:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավանդատուի` Հայաuտանի Հանրապետության նկատմամբ փոխհատուցում uտանալու գույքային իրավունքը համարվում է դադարած՝ կատարմամբ` վճարմամբ, կամ ավանդատուի մահով:

 

 

 

 




Լրահոս