ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչից է անհանգստանում Նիկոլ Փաշինյանը. ՊՊԾ-ն կդառնա վարչապետին ենթակա մարմին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետի աշխատակազմը նոր նախագիծ է դրել հանրային քննարկման, որով առաջարկում են Պետական պահպանության ծառայությունն առանձնացնել Ազգային անվտանգության ծառայության մարմինների համակարգից եւ դրա հետագա գործունեությունը շարունակել՝ որպես պետական կառավարման համակարգի, այսինքն՝ վարչապետին ենթակա մարմին:

Նշենք, որ Պետական պահպանության ծառայությունն իրականացնում է պետական պահպանության օբյեկտների կառավարում, պետական պահպանության օբյեկտներին սպառնացող վտանգի կանխատեսում եւ բացահայտում եւ այլ գործառույթներ:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ չնայած Պետական պահպանության ծառայությունը հանդիսանում է Ազգային անվտանգության ծառայության մարմին, սակայն հանդես է գալիս որպես որոշակիորեն ինքնուրույնությամբ օժտված միավոր, ավելին՝ ծառայության ղեկավարը նշանակվում եւ ազատվում է հանրապետության նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ, իսկ առաջին տեղակալը՝ վարչապետի կողմից՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի ներկայացմամբ:

Միեւնույն ժամանակ, Պետական պահպանության ծառայության աշխատակիցները կունենան նույն լիազորությունները, ինչ այժմ ունեն՝ որպես ԱԱԾ աշխատակիցներ:
Հարկ է նշել՝ սա նշանակում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի վստահում նաեւ այս ԱԱԾ տնօրենին, քանի որ իր անձնական պաշտպանությունը ՊՊԾ-ի միջոցով ԱԱԾ-ն էր իրականացնում։

Հիշեցնենք, որ երկու տարվա մեջ Նիկոլ Փաշինյանը հինգ ԱԱԾ տնօրեն է փոխել, անգամ նրանցից մեկին ազատեց արցախյան պատերազմի ընթացքում:

Մանրամասները՝ տեսանյութում:




Լրահոս