Ընտանեկան վեճերը չեն բացառվում. մարտի 6-ի աստղագուշակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խոյ

Լավ օր է մտքերը կարգի բերելու համար, վերջին ժամանակները դուք ձեր տեղը չեք գտնում: Աշխատավայրում մի փոքր ծույլ կզգաք ձեզ:

Ցուլ

Այսօր փորձեք մաքուր օդին շատ լինել ու ձեզ շրջապատել հաճելի մարդկանցով: Այս ամենը կօգնեն թոթափել գերհոգնածությունը:

Երկվորյակ

Այսօր ձեր շատախոսությունը կարող է դառնալ ձեր թշնամին: Ուշադիր եղեք՝ ում մոտ ինչ եք խոսում, թե չէ տհաճ իրավիճակում կհայտնվեք:

Խեցգետին

Ընտանեկան վեճերը չեն բացառվում, դրա պատճառը դուք չեք, բայց ամեն ինչ հենց ձեր շուրջն է պտտվում:

Առյուծ

Աշխատավայրում ուշադիր եղեք, մի փոքր թերացումն անգամ նկատելի կլինի: Ողջ ուժերը կենտրոնացրեք՝ առաջադրանքը նորմալ ավարտին հասցնելու համար:

Կույս

Այսօր ցանկացած գործ անելը ձեզնից ավելի շատ էներգիա կխլի, քան սովորաբար լինում է: Պատճառը ձեր հոգնածությունն է:

Կշեռք

Լսեք ձեր ներքին ձանին, եթե ինչ-որ բան եք որոշել անել, բայց ներքին ձայնը հուշում է, որ հիմա ժամանակը չէ, ուրեմն մի արեք:

Կարիճ

Սպասվում է կարճատև, բայց շատ տպավորիչ ճամփորդություն: Այդ ճամփորդության ժամանակ հնարավոր է հանդիպեք ձեր 2-րդ կեսին:

Աղեղնավոր

Նվերներ մի ընդունեք այն մարդկանցից, ում չեք համակրում: Չի բացառվում, որ այսօր ձեր երկրպագուներից մեկը ձեզ նվեր մատուցի: Եթե անտարբեր եք, նվերը մի ընդունեք:

Այծեղջյուր

Այսօր շատ հնարավոր է ընկնեք գայթակղությունների գիրկը: Ամեն դեպքում փորձեք լսել մտքին, ոչ թե սրտին, դա բխում է ձեր շահերից:

Ջրհոս

Կյանքի լարված շրջանը թողել եք հետևում, այսօրվանից սկսած ձեզ մոտ ամեն ինչ ամեն հարցում շատ լավ կստացվի:

Ձկներ

Լարված օր է սպասվում: Հնարավոր են կոնֆլիկտներ հարազատների կամ ընտանիքի անդամներից մեկի հետ:




Լրահոս