![](https://armlur.am/wp-content/uploads/2021/03/157068465_2966259216936786_3040344844566400779_n.jpg)
Վերաքննիչ քրեական դատարանն ազատ արձակեց ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին։ Փաստաբան Միհրան Պողոսյանի խոսքով՝ դատավորը հինմնավոր կասկածի բացակայության հիմքով է ազատել Սաղաթելյանին կալանքից։
Հիշեցնենք, որ նա կալանավորվել էր ֆեյսբուքյան ֆեյք օգտատեր «Gagik Soghomonyan»-ի գործով։ Սաղաթելյանը մեղադրվում էր ՀՀ ՔՕ 226-րդ (կազմակերպված խմբի կողմից ազգային, ռասսայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), 226.2 -րդ (կազմակերպված խմբի կողմից բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը), 307.4-րդ հոդվածների (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը) հատկանիշներով:
Մանրամասները՝ տեսանյութում