
Համահայկական դրամահավաքի միջոցներով ձեռքբերված «Ottobock» գերմանական ապրանքանիշի ոտքի պրոթեզների հերթական խմբաքանակն արդեն Հայաստանում է և շուտով կտեղափոխվի Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն: Այս մասին հայտնում է Հայաստան համահայկական հիմնադրամը: