Լաչինի միջանցքով քաղաքացիական ավտոտրանսպորտի տեղաշարժի անվտանգությունն ապահովելու առաջադրանքները կատարելու ընթացքում ռուս զինծառայողները դիտակետերում ծաղիկներ են նվիրել Արցախի բնակչուհիներին, ինչպես նաև շնորհավորել նրանց կանանց առաջիկա միջազգային օրվա առթիվ: Այս մասին տեղեկացնում են Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունից:
«Ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակում է 27 դիտակետում իրականացնել հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողության և իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկում: Հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: Ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների՝ իրենց մշտական բնակության վայրեր վերադարձը, քաղաքացիական ավտոտրանսպորտի տեղաշարժը, սննդամթերքի և տարբեր ապրանքների տեղափոխման անվտանգությունը՝ Լաչինի միջանցքով»,-հայտնում են ՌԴ պաշտպանական գերատեսչությունից: