
«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի որոշմամբ՝ ֆինանսական հատուցում է ստացել սեպտեմբերի 27-ից հետո հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված զինծառայողների ևս 121 ընտանիք: Այս մասին տեղեկացնում են «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամից:
«Ընդհանուր առմամբ հատուցումների թիվը կազմում է 1862, որից 1450-ը` այս (Արցախյան 44-օրյա) պատերազմի արդյունքում»,-հավելել են հիմնադրամից: