Մեկնարկել են Գյումրի-Երևան ճանապարհի Լանջիկի հատվածի փոսալցման և այն երթևեկելի դարձնելու աշխատանքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի հետ օրերս կայացած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ «Սինոհիդրո» ընկերությունը սկսել է Գյումրի-Երևան ճանապարհի Լանջիկի հատվածի փոսալցման և ճանապարհը բավարար երթևեկելի դարձնելու աշխատանքները։ Դրանք կրելու են շարունակական բնույթ՝ հայտնում են Շիրակի մարզպետարանից:

Նշենք, որ ընկերությունը առաջիկա մեկ ամսում կգործարկի ասֆալտ պատրաստող արտադրամաս, որը ժամում 230 տոննա ասֆալտ է արտադրելու։

«Սինոհիդրո» ընկերությունն իրականացնում է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-3՝ Թալին-Լանջիկ-Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածի շինարարական աշխատանքները։ Շիրակի մարզում՝ Լանջիկ-Գյումրի հատվածում, այն կազմում է 27,5 կմ:




Լրահոս