«Բարսելոնա», «Ռեալ», «Ատլետիկ Բիլբաո» և «Օսասունա» ֆուտբոլային ակումբները պետք է միլիոնավոր եվրոյի հարկային պարտքեր վճարեն, հաղորդում է Reuters-ը ՝ վկայակոչելով Եվրամիության բարձրագույն դատարանի որոշումը:
Եվրահանձնաժողովը 2016-ին հայտնել էր, որ չորս ակումբներն ավելի քան 20 տարի օգտվել են 25 % հարկի դրույքաչափից, ինչը նրանց «անարդար առավելություն է տալիս մյուս ակումբների 30 % տոկոսադրույքի նկատմամբ»:
«Բարսելոնան», Մադրիդի «Ռեալը», «Աթլետիկն» ու «Օսասունան» ցածր հարկային դրույքաչափ էին վճարում, քանի որ դրանք դիտվում էին որպես շահույթ չհետապնդող կազմակերպություններ և ոչ թե սահմանափակ պատասխանատվությամբ պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբներ: Այս թիմերը, որպես հարկային պարտք, պետք է վճարեն մինչև 5 միլիոն եվրո գումար: