Գիրացնող դիետա. Ինչպե՞ս ձեռք բերել անհրաժեշտ կիլոգրամներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ասում են՝ եթե կինը 170 սմ և ավել հասակ ունի, բայց կշռում է 45 կգ-ից պակաս, լուրջ խնդիր է, որը կարող է հանգեցնել անգամ անպտղության: Նիհար ու գեղեցիկ մարմինն իհարկե գայթակղիչ է, բայց լինում է արտասովոր, տգեղության հասնող նիհարություն, որ հիվանդություն է, և, ինչպես բոլոր հիվանդությունները, ունի բուժման կարիք:

Խիստ նիհար կանանցից շատերը կարծում են, թե պետք է դիետա պահել, որը լինի նիհարեցնող դիետայի ճիշտ հակառակ տեսակը, այսինքն՝ ուտել ամեն ինչ, երբ պատահի ու ինչքան հնարավոր է շատ: Ո’չ… Սա միանշանակ սխալ մոտեցում է: Ճաշացանկն ավելացնել պետք է աստիճանաբար ու խելամիտ:

Եվ այսպես, Դուք խնդիր եք դրել մի քիչ քաշ ավելացնել: Առաջին հերթին պետք է փորձել լավացնել ախորժակը: Սրա համար անհրաժեշտ է ամեն անգամ ուտելուց առաջ մեկ բաժակ մրգային հյութ կամ ոչ ալկոհոլային գարեջուր խմել:

Ուտելիք ընդունել պետք է օրը 5-6 անգամ հավասար պարբերականությամբ: Կարևորը’ թույլ չտալ, որ օրգանիզմը ուտելիքի պակաս զգա. պետք է մոռանալ, թե ինչ է անգամ թեթև սովածությունը:

Ուտելուց հետո աշխատեք հնարավորինս պասիվ լինել: Առավել նախընտրելի է կես ժամ պառկելը:

Գիրանալ ցանկացողի սննդակարգը պետք է սպիտակուցային լինի, ընդ որում՝ սպիտակուց պարունակող մթերքներից նախապատվելի են հավի միսը, ձուկը, ձուն:

Ամեն օր կերեք կաթնաշոռ՝ որքան յուղոտ, այնքան լավ, խմեք յուղոտ կաթ, կեֆիր:

Կարելի է անգամ սպիտակուցային կոկտեյլ պատրաստել: Դրա համար մեկ տուփ կաթնաշոռը խառնեք մեկ բաժակ սերուցքի ու մի քանի գդալ մեղրի կամ մուրաբայի հետ. համեղ է և օգտակար:
Չմոռանաք ածխաջրերի մասին : Շատացրեք սպիտակ հացի, մակարոնեղենի, կարտոֆիլի, շաքարի, մեղրի ու ամեն տեսակ քաղցրավենիքի կիրառությունը:

Ամեն ինչ ճիշտ անելու դեպքում կարող է ևս մեկ խնդիր առաջանալ: Սպիտակուցների ու ճարպի ողջ պաշարը կարող է կուտակվել ստամոքսի հատվածում, և քաշը ավելացնելու փոխարեն կստացվի, որ ունեք առաջվա պես բարակ մարմին, բայց մեծ փոր: Այս խնդրի լուծումը մարզասրահում է: Այո’ … ուղղակի Ձեր վարժությունները փոքր -ինչ կտարբերվեն այն վարժություններից, որոնք անում են նիհարել ցանկացողները: Դուք պետք է կատարեք սնունդը օրգանիզմում հավասար տեղաբաշխելու և մկանները զարգացնելու վարժություններ:




Լրահոս