
Աղջիկների եւ կանանց տոնի միամսյակի հետ կապված Հայաստանում ծաղիկների գները կտրուկ աճում են:
ArmLur.am-ը ծաղկավաճառներից հետաքրքրվեց՝ արդյոք թանկացնելու են ծաղիկները մարտի 8-ին ընդառաջ։ Մեր հարցին ի պատասխան՝ ծաղկավաճառները նշեցին, որ ծաղիկների գները չեն բարձրացնելու։ Եթե ծաղիկներն, այնուամենայնիվ, թանկանան, ապա դա պայմանավորված կլինի տեղական ջերմոցատերերի գործունեությամբ, որոնք այդ օրերին բարձրացնում են ծաղկի գները:
Ս.Հ.