Մարտի 8-ը Կանանց միջազգային օրն է: Օր, երբ գեղեցիկ սեռի ներկայացուցիչները, ավանդության համաձայն, տղամարդկանց կողմից ստանում են հատուկ ուշադրություն, ծաղիկներ եւ նվերներ: Այս առթիվ ArmLur.am-ը զրուցել է երգչուհի Հասմիկ Կարապետյանի հետ:
«Իմ կյանքի ամենամեծ նվերն այն է, որ ամուսինս թողնելով իր երկիրը, թողնելով ամեն ինչ հետեւում, եկավ հայրենիք, եկավ ինձ մոտ առանց երկար մտածելու: Դա ինձ համար շատ մեծ նվեր է, քանի որ ոչ բոլոր տղամարդիկ են ունակ գնալու նման քայլի: Հիմա այդ նվերը լրացնում են նաեւ իմ երեխաները»,-նշեց երգչուհին:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան