
Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար դեսպան Անդրեա Վիկտորինն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդրին, ընդգծելով հարցի շուտափույթ լուծման անհրաժեշտությունը:
«Եվրամիությունը շատ հստակ ներկայացրել է իր տեսակետը և հրապարակվել է խնդրի շուտափույթ լուծման անհրաժեշտության մասին հայտարարություն: Դա նաև ներկայացվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց դեսպան Անդրեա Վիկտորինը:
Ավելի վաղ, Եվրամիությունը կոչ էր արել Ադրբեջանին անհապաղ ազատել կալանքի տակ գտնվող հայ գերիներին՝ նշելով, որ դա կնպաստի երկու երկրների միջև վստահության ամրապնդմանը, ինչը կարևոր է տարածաշրջանում կայուն խաղաղության համար: