
Ինդոնեզիայի Սումատրա ափերի մոտ այսօր 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Միացյալ Նահանգների երկրաբանական ծառայությունը:
Նշվում է՝ երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 12:56-ին: Ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Բենկուլու նահանգից 158 կիլոմետր հարավ-արևմուտք: Օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա:
Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում: