Միլանի «Ինտերը» հետաքրքրված է արգենտինացի հարձակվող Ադոլֆո Գայչայի տրանսֆերով, հաղորդում է ՌԻԱ սպորտը:
Ըստ գործակալության աղբյուրի, իտալական ակումբը նախկինում ևս հետաքրքրված էր հարձակվողով , սակայն «Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն որոշել էր հետաձգել Գայիչի տեղափոխությունը:
Միլանյան ակումբը մտադիր է հաջորդ ամառ ևս դիտարկել 22-ամյա արգենտինացու թեկնածությունը: «Ինտերի» մարզչական շտաբը կարծում է, որ այս անգամ Ադոլֆոն ավելի հարմարված կլինի Եվրոպայում խաղալուն և կկարողանա փոխարինել Ռոմելու Լուկակուին:
Գայչը Մոսկվայի ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստ է: Հունվարին հարձակվողը վարձավճարով խաղացել է Ա Սերիայի «Բենեվենտո» ակումբում: Իտալիայի առաջնությունում հարձակվողը անցկացրել է 3 հանդիպում ՝ դառնալով մեկ գոլի հեղինակ: