Չորրորդ ինքնիշխանություն. Գեղամյանը ՀՀԿ ցուցակում գոլդ տեղ է ուզում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թերթի տեղեկություններով՝ օրերս Սերժ Սարգսյանի մոտ են գնացել «Ազգային Միաբանություն» կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանը և ՀՔԴՄ ղեկավար Խոսրով Հարությունյանը։ Նրանք գնացել են Սարգսյանի մոտ՝ խնդրելով առաջիկայում իրենց պատգամավոր դարձնել ՀՀԿ ցուցակով։ Սերժ Սարգսյանը ի պատասխան ասել է, թե կմտածի այդ մասին և առաջիկայում որոշում կկայացնի։ Այս հանդիպումից հետո Արտաշես Գեղամյանը սկսել է իր միջավայրում լուրեր տարածել, թե ինքն առաջիկայում ՀՀԿ ցուցակի «գոլդ» տեղերով պատգամավոր է դառնալու, և այդ առաջարկն իրեն արել է Սերժ Սարգսյանը։




Լրահոս