Հայաստանում ծնվածների թիվը պակասել է, ամուսնություններն՝ ավելացել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Հայաստանում այս տարվա հունվարին ծնվածների թիվը պակասել է: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ մեր հանրապետությունում եթե 2019 թվականի հունվարին ծնվածների թիվը կազմել է 3020, 2020-ի նույն ժամանակահատվածում՝ 2846, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում այն ավելացել է՝ դառնալով 2795:

Բացի այս, ավելացել է մեռելածինների թիվը՝ մեկ տարվա ընթացքում 21-ից հասնելով 36-ի: Մյուս նորությունը. Հայաստանում սկսել են քիչ ամուսնալուծվել:

ՀՀ վիճակագրական կոմիտեից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանում այս տարվա հունվարին ամուսնալուծության դեպքերը կազմել են 280, այսինքն՝ մեկ տարվա ընթացքում ամուսնալուծությունները պակասել են 28-ով: Մյուս կողմից՝ ավելացել են ամուսնությունները՝ 2019-ի հունվարին՝ 1070, 2020-ի հունվարին՝ 1000, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 1123: Մի շարք մասնագետների խոսքերով՝ այսօր երիտասարդները նախընտրում են քաղաքացիական ամուսնության տարբերակը:

Ավելի մանրանասն՝ այսօրվա համարում։




Լրահոս