Ռուսական խաղաղապահ զորախմբի մարդասիրական արձագանքման կենտրոնի սակրավորները շարունակում են հետազոտել Արցախում մասնավոր տների և ենթակառուցվածքների սոցիալապես կարևոր օբյեկտների պայթյունավտանգ առարկաների առկայությունը:
Այս մասին տեղեկացնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից:
Ռուս խաղաղապահների կողմից 27 դիտակետում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում:
Հրադադարի պահպանման ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով:
Ներկայում ռուս խաղաղապահների աջակցությամբ Մարտակերտ քաղաքի հիվանդանոցը սկսել է հիվանդների ընդունելությունը, իսկ դպրոցներում վերականգնվել է ուսումնական գործընթացը:
2020 թ. նոյեմբերի 23-ից ռուսական սակրավորների կողմից չպայթած զինամթերքից ընդհանուր առմամբ մաքրվել է 1 623 հա տարածք, 508 կմ ճանապարհ, 1 577 շենք-շինություն, այդ թվում՝ 30 սոցիալապես նշանակալից օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 154 պայթուցիկ առարկա: