Հայկական կողմի համար խնդրահարույց է եղել ՀՀ-ում ՅՈւՆԻՍԵՖ–ի ներկայացուցիչ Մարիան Քլարկ-Հաթինգի` իր մանդատի իրականացման գործում թերացումները և ոչ համագործակցային աշխատելաոճը, ուստի ՀՀ կառավարության կողմից որոշում է կայացվել դադարեցնել Քլարկ-Հաթինգի պաշտոնավարումը որպես Հայաստանի Հանրապետությունում UNICEF–ի ներկայացուցիչ: Այս մասին հայտնում էՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։
Նշենք, որ ՅՈՒՆԻՍԵՖ–ի հայաստանյան գրասենյակի ղեկավարը հապճեպ հեռացել է ՀՀ-ից: Որոշման մասին ՄԱԿ֊ի մշտական համակարգողը ու ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչները տեղեկացվել են:
Սակայն տարբեր լուրերի համաձայն, հայաստանյան գրասենյակի արդեն ղեկավարը լրտեսություն է արել հօգուտ Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի, ինչի հետևանքով ՀՀ իշխանությունները նրան հայտարարել են «պերսոնա նոն գրատա»:
Նշենք, որ Մարիան Քլարկ–Հաթինգը ՅՈւՆԻՍԵՖ–ի հայաստանյան գրասենյակի ղեկավարությունը ստանձնել է 2020 թ. հուլիսին։ Մինչ այդ՝ 2016–2020 թթ․, որպես ՅՈւՆԻՍԵՖ–ի ներկայացուցիչ պաշտոնավարել է Մալայզիայում։