Տավուշի թեմի առաջնորդ տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն ընտրվել է «Սիթի Օֆ Սմայլ/Ժպիտների Քաղաք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ: Տեղեկությունը հայտնում է հիմնադրամի մամուլի ծառայությունը:
Նշենք, որ մինչ այս հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն էր, որը նախորդ տարի հրաժարվեց այս գործառույթներից: «Սիթի Օֆ Սմայլ/Ժպիտների Քաղաք» հիմնադրամը ստեղծվել է 2018 թվականին, զբաղվում է քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաների բուժմամբ: