Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Մևլութ Չավուշօղլուն վաղը կհանդիպեն Դոհայում: Այս մասին այսօր հայտարարել է ռուսական պատվիրակությունը․ փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։
Նշվում է, որ հանդիպումը տեղի կունենա Լավրովի՝ Մերձավոր Արևելք շրջագայության շրջանակներում: Քաթարում Լավրովին կընդունի Էմիր Թամիմ բին Համադ ալ Թանին, նաև բանակցություններ կվարի արտգործնախարար Մուհամմեդ բին Աբդել Ռահման Ալ Թանիի հետ: