ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դվինի» Արտակ Թովմասյանի պայքարի սպիտակ վրանները «փլվել» են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռևս փետրվարի 28-ին Բաղրամյան պողոտայում մեծ աղմուկով սպիտակ վրաններ տեղադրվեցին։ Փորձ արվեց սպիտակ վրաններով նոր, էլիտար շունչ հաղորդել Բաղրամյան պողոտայում սկսված պայքարին։ Սպիտակ վրանները գործարար, «Դվին» հյուրանոցի սեփականատեր Արտակ Թովմասյանինն են, որը դեռ նախորդ տարեվերջին հայտարարեց քաղաքականություն մուտք գործելու մասին:
Արդեն մի քանի օր է՝ շուքով տեղադրված ճերմակ վրանները դատարկ են, կուսակցական հերթապահությունն անգամ չի գործում։ Էլ չասած, որ գործարար Թովմասյանի կողմնակիցներն էլ ուղղակի չեն երևում։

Ավելին, ArmLur.am-ն այսօր արձանագրեց, որ Բաղրամյան պողոտայում տեղադրված սպիտակ վրաներն արդեն քանի օր է գտնվում են անմխիթար վիճակում, փուլ են եկել։

Մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ Հայաստանը փրկելու հայտ ներկայացրած Արտակ Թովմասյանից՝ ինչու չեն հետևում իերնց տեղադրած վրաններին, ինչու հետևողական չեն։ Արտակ Թովմասյանի գրասենյակից պարզաբանեցին, թե օրերս ուժեղ քամի է եղել, որի հետևանքով վրանները վնասվել են, այնտեղ եղած գույքը ևս։

Մեր հարցերի պատասխանը ստանալ չհաջողվեց։ Միայն վստահեցրին, թե առաջիկայում վրանները կվերականգնեն: Իսկ դատարկության, կողմնակիցների, կուսակիցների բացակայության մասին՝ լռություն։ Ուրեմն ինչ է ստացվում՝ Արտակ Թովմասյանը կողմանկիցներ չունի․ եթե ունի, ապա որտե՞ղ են:

Սոնա Գրիգորյան




Լրահոս