Երևանում 34–ամյա տղամարդը էլեկտրահարվել է և տեղում մահացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ մարտի 9-ին, ողբերգական դեպք  է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Արշակունյաց 39/9 շենքի 2-րդ մուտքի հարևանությամբ գործող էլեկտրաենթակայանում տղամարդու դի կա: Այս մասին տեղեկացնում է shamshyan.com–ը:

Մինչ դատաբժիշկը զննում էր դին, ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են մահացածի ինքնությունը: Վերջինս Այնթապ գյուղի բնակիչ, 34-ամյա  Ռադիկ Գ.-ն էր, ով էլեկտրաենթակայանում  աշխատանքներ կատարելու ժամանակ էլեկտրահարվել և տեղում մահացել է:

Մահացածը ամուսնացած էր, խնամքին ուներ 3 անչափահաս երեխա:




Լրահոս