
Անցյալ գիշերը Մոսկվայում դարձել է ամենացուրտը Երկրորդ աշխարհամարտի ավարտից ի վեր: Ինչպես փոխանցում է Lenta.ru-ն, այս մասին հայտնել է «Ֆոբոս» եղանակի կնետրոնի մասնագետ Ելենա Վոլոսյուկը:
Նրա խոսքով՝ օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում չորեքշաբթի գիշեր նվազել է մինչև -20.7 աստիճանի՝ ըստ Ցելսիուսի սանդղակի: Անցյալ տարի մարտի տասին ջերմաստիճանը 25 աստիճանով բարձր է եղել՝ +4 աստիճան:
ՌԴ մայրաքաղաքային մարզում ավելի ցուրտ է եղել. Մերձմոսկվայում 06:00-ի դրությամբ արձանագրվել է -25 աստիճան ցուրտ:
Ռուսաստանի Հիդրոմետկայանի գիտական ղեկավար Ռոման Վիլֆանդն ավելի վաղ հայտնել էր մարտին սպասվող փոփոխական եղանակի մասին: Նրա խոսքով՝ տաք եղանակը հաճախակի կփոխարինի ցրտին, իսկ «չոր» օրերը կփոխարինվեն տեղումներով: