Ոստիկաններ, ուշքի եկե՛ք. պաշտոնը հավերժ չէ. Հովհաննես Թամամյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը  զրուցել է ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ Հովհաննես Թամամյանի հետ:

-Պարո՛ն Թամամյան, մեր նախկին հարցազրույցում դուք կոչ էիք արել ոստիկաններին, որպեսզի չծառայեն այս իշխանություններին: Ձեր կոչին հետևողներ եղա՞ն:

-Իհարկե, շաաատ շատերը։ Բայց էլի ես կարծում եմ կան մարդիկ, որոնք պետք է դարձի գան, հասկանան պահի լրջությունը։ Ի վերջո, պաշտոնը հավերժ չէ, հավերժ է միայն ընտանիքը եւ հայրենիքը: Ես կրկին ոստիկաններին կոչ եմ անում, որ մտածեն իրենց ընտանիքների մասին, չծառայեն այս ապիկարներին: Սիրելի ոստիկաններ, մեր մեծ ընտանիքը, որը մեր հայրենիքն է, վստահեցինք, հավատացինք այս ապիկարին, տեսաք ոնց կտոր-կտոր արեց ու թողեց միայն վիշտ ու ցավ:

Այս տեսակի ստորին, բացի իր սեփական ստամոքսից, ուրիշ ոչինչ չի հետաքրքրում: Դրա համար պետք է ուշքի գալ, ծառայությունից հետո տանը նայեք Ձեր մայրերի աչքերին, մտածեք Ձեր երեխաների մասին, մի սատարեք արդեն հոգեվարքի մեջ գտնվող այդ հողատուին, այդ արյան կարոտին:

Ձեր երկիրը, Ձեր ընտանիքը, մեր և ձեր համակարգը ավելի բարձր գերադասեք, մի տրվեք այդ երկու կոպեկին, ավելի լավ է մնաք սիրված, հարգված այսօր և վաղը: Սիրելի ոստիկաններ, Ձեզ հավատացնում եմ, որ մենք միասին կաշխատենք նվիրումով հանուն մեր երդման, բայց ոչ բարոյալքված: Սա ամենակարևորն է։




Լրահոս