Հոկտեմբերի 5-ին, ժամը 17.00-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի կողմից արձակված կրակոցից, գլխի շրջանում ստանալով հրազենային մահացու վիրավորում, զոհվել է ՊԲ զինծառայող, 1987թ. ծնված Յուրի Արամի Սարգսյանը: Ինչպես armlur.am -ին հայտնում են Արցախի ՊԲ-ից, դեպքի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:ՀՀ ՊՆ-ից armlur.am հայտնում են, որ այսօր, ժամը 12:50-ի սահմաններում Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետում հակառակորդի դիպուկահար կրակից տարբեր աստիճանի հրազենային վիրավորում են ստացել ՀՀ զինված ուժերի ժամկետային զինծառայողներ Հենրիկ Ռաֆիկի Խաչատրյանը ծնված 1992թ եւ Խաչատուր Հրանտի Սուքիասյանը Կատարվում է հետաքննություն:
Ադրբեջանցիները մեկ հայ զինվորի են սպանել 2-ին էլ ` վիրավորել
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ