Վրաստանում վերջին օրը կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվն ավելացել Է 513-ով: Մահացել Է 12 մարդ:
StopCov պաշտոնական կայքի տվյալներով՝ համավարակի սկզբից ի վեր երկրում մինչ օրս հայտնաբերվել Է վարակման 273 650 դեպք, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Դրա հետ մեկտեղ վերջին 24 ժամում քովիդ-կլինակներից հեռացել Է 96 մարդ, համավարակի սկզբից ի վեր բուժվել Է 267 111 հիվանդ: Մահացել Է 3 613 մարդ:
Մեկ օրում կատարվել Է 22 127 թեստ, այդ թվում 14 103-ը հակագեների եւ 8 024-ը՝ պոլիմերազային շղթայական ռեկացիա- թեստեր: Ախտահարման ցուցանիշը. մեկ օրում՝ 2,32 տոկոս, վերջին 14 օրում՝1,5 տոկոս, վերջին յոթ օրում՝ 1,83 տոկոս: Այժմ կարանիտնում Է գտնվում 243 մարդ, ստացիոնարներում՝ 1 342, քովիդ-հյուրանոցներում 111 մարդ: Վրաստանի 41 քաղաքացի բուժման Է բերվել այլ երկրներից: Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքն արձանագրվել Է 2020 թվականի փետրվարի 26-ին, հաղորդել Է Sputnik-ը: