ՎՏԲ-Հայաստան Բանկը և «ԱՎՏՈՏԵԽ» ընկերությունը 2019թ․-ից համագործակցում են հաշվարկադրամարկղային ծառայությունների շրջանակներում: 2020 թ․-ից սկսած՝ Բանկը երկու անգամ ֆինանսավորել է ընկերությանը առևտրային ֆինանսավորման շրջանակներում՝տրամադրելով բանկային երաշխիքներ՝ որպես գործընկեր կազմակերպությունների նկատմամբ պայմանագրային պարտավորությունների կատարման երաշխիք:
Ավելի քան 9 տարի լինելով առաջատարներից մեկը ավտոմեքենաների վերանորոգման և տեխնիկական սպասարկման ծառայությունների մատուցման տեղական շուկայում`«ԱՎՏՈՏԵԽ» ՍՊԸ-ն ակտիվ մասնակցում է ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածիտենդերների, որոնց շրջանակներում ընկերություննիրականացնում է տրանսպորտային միջոցների ամբողջական տեխնիկական սպասարկում և նորոգում:
ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից տրամադրված բանկային երաշխիքների միջոցով«ԱՎՏՈՏԵԽ» ՍՊԸ-ի ֆինանսավորումը հանդիսանում է ընկերության պայմանագրային պարտավորությունների բարեհաջող կատարման գրավական,ինչն ամրապնդում է գործընկերների հետ հարաբերությունները և հնարավորություն է տալիս արդյունավետ զարգացնել բիզնեսը:
ՎՏԲ-Հայաստան Բանկն, առանձնակի կարևորելով փոքր և միջին բիզնեսի զարգացումը, իրավաբանական անձ հաճախորդների համար կիրառում է ֆինանսավորման անհատական ճկունմոտեցում՝հաշվիառնելով վերջիններիս ձեռնարկատիրական գործունեության առանձնահատկությունները:
Բանկային երաշխիքը պայմանագրային ապահովման միջոց է, որով Բանկը երաշխավորում է իր հաճախորդի պարտավորությունների կատարումը նրա գործընկերների նկատմամբ:Ֆինանսավորման այս գործիքը հատկապես պահանջված է կապալառու/մատակարար ընկերությունների կողմից, որոնք,ելնելով իրենց բիզնես գործունեությունից, կնքում են խոշոր մատակարարման պայմանագրեր գործընկեր կազմակերպությունների հետկամ մասնակցում են պետական գնումների ևտենդերների: Բանկային երաշխիքը հանդիսանում է հաճախորդի ընկերության ֆինանսական կայունության և պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարման լրացուցիչ հավաստում:
ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆինանսական գործիքների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում հետևյալ հղումով՝
https://www.vtb.am/am/financial/financial-tools, Բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն 87-87 հեռախոսահամարով:
Բանկըվերահսկվում էՀՀ ԿԲ կողմից: