Օնիկ Գասպարյանը կկարողանա պաշտոնավարել ԳՇ պետի պաշտոնում, եթե 27 պատգամավորի ստորագրությամբ Սահմանադրական դատարան դիմում ներկայացվի։ Նման վերլուծություն արել են «Արատտա» փաստաբանական թիմի անդամները, հղում անելով օրենքներին։ Այս տեսակետի շուրջ ArmLur.am-ը զրուցել է փաստաբան Նորայր Նորիկյանի հետ, որի համար զարմանալի էր նման տեսակետի առկայությունը:
«Ուզում եմ հասկանալ՝ կարող են այդ մարդիկ ներկայացնել հանրությանը, թե վիճարկվող այդ խնդիրը Սահմանադրության որ հոդվածին է հակասում, առեւրևույթ ինչն է հայասում ՀՀ Սահմանադրությանը եւ ամենակարևորը՝ որ հոդվածին է հակասում», – նշում է նա եւ նաեւ պարզաբանում, որ ըստ էության Օնիկ Գասպարյանն իր այսօրվա հայտարարությամբ եւս համաձայնվել է սստեղծված իրավիճակի հետ:
«ՀՀ Սահմանադրության համաձայն, միջնորդությունը, եթե առարկություններ վերադարձվում է միջնորդող կողմին, այս դեպքում վարչապետին, ապա այն իրավունք ունի կրկին ուղարկել նույն միջնորդությունը: Եվ նախագահը ունի երկու հայեցողական լիազորություն՝ կամ ստորագրում է այդ միջնորդության հրամանագիրը, այսինքն՝ Օնիկ Գասպարյանին ազատելու մասին դիմում է Սահմանադրական դատարան: Եթե Հանրապետության նախագահն այն չի ստորագրում, հետեւաբար միջնորդության բովանդակությունը մտնում է ուժի մեջ, ինչը եւ եղել է», – մեկնաբանում է նա:
Նորիկյանի խոսքով կան մասնագետներ, որոնք ասում են, թե վարչապետն ունի ԳՇ պետ նշանակելու իրավունք, բայց ազատելու միջնորդություն ներկայացնելու իրավունք չունի: «Ես Ձեր ուշադրությունը հրավիրում եմ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ կետի վրա, որտեղ սևով սպիտակի վրա գրված է: Իրավական առումով այստեղ որևէ վեճ չկա, խնդիրը հանգուցալուծված է, կարգավորված է Սահմանադրությամբ: ՀՀ նախագահն այս հարցով չի դիմել ՍԴ, այլ դիմել է ընդհանրապես օրենքի սահմանադրականության հարցով: Սակայն նա չի մասնավորեցրել՝ ամբողջ օրենքն է դիտարկում, թե օրենքի որևէ հոդված է դիտարկում, որն է հակասում Սահմանադրությանը կամ որ հոդվածին: Հետևաբար մենք չենք կարող զուտ ենթադրություններ անել, թե ինչի մասին է խոսքը գնում: Ես հենց սկզբից էլ ասել եմ, որ իրավական առումով որևէ խնդիր չկա: Անհասկանալի է՝ ինչպես է ստացվում, որ նույն Սահմանադրության, նախագահի եւ վարչապետի պայմաններում Մովսես Հակոբյանին եւ Արտակ Դավթյանին ազատելու ժամանակ արգելք առկա չէր, իսկ հիմա առկա է», – հավելում է նա:
Ն.Հ.