Բոլոր դեսպանատներում «համար 1» է տրված. «Փաստ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ներհայաստանյան գործընթացները խոսում են այն մասին, որ երկրում քաղաքական խոր ճգնաժամ է, ընդ որում, փորձագետների համոզմամբ, ճգնաժամ պարբերաբար այս կամ այն ոլորտում (եւ ընդհանրապես) հրահրում է հենց Նիկոլ Փաշինյանը։

Վերջինիս՝ բանակի դեմ իրականացվող քայլերին զուգահեռ՝ ընդդիմությունը շարունակում է փողոցային խաղաղ պայքարը:

Իրավիճակը հանգուցալուծում չի ստանում։ «Փաստ» թերթի տեղեկություններով, մայրաքաղաքում ընթացող զանգվածային միջոցառումներին ուշիուշով հետեւում են ՀՀում գործող բոլոր օտարերկրյա դեսպանատները:

Ավելին, մեր տեղեկություններով, բոլոր դեսպանատներում, այսպես կոչված, «համար 1» է տրված, որպեսզի կտրուկ շրջադարձերի դեպքում ստեղծված իրավիճակի մասին պատշաճ զեկուցվի ղեկավարությանը, նաեւ ընդհանուր պատկերի վերաբերյալ համապատասխան գնահատական տրվի ու դիրքորոշում արտահայտվի։

Մենք տեղեկություններ ունենք, որ սրանից բացի, «շահագրգիռ» մի քանի դեսպանատներ իրենց սեփական «ներկայացուցիչներն» ունեն Բաղրամյան պողոտայում, որոնք անձամբ են ուսումնասիրում տեղի ունեցողը, ինչպես ասում են՝ «սեփական աչքերով»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս