Երևանի քաղաքապետի հանձնարարականը չկատարելու համար տնօրենը հայտնվել է մեղադրյալի աթոռին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Էդգար Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա լինելով ՀՀ քաղաքապետարանին կից՝ «Բնակչության հատուկ սպասարկում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը, 02.06.2020թ. Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից ստացել է հանձնարարական «ԲՀՍ» ՀՈԱԿ-ին բոլոր գերեզմանատներում գերեզմանատեղիների չափագրումներ կատարելու և դրանք գրանցամատյաններում առկա տվյալների հետ համադրելու նպատակով հանձնաժողով ստեղծել:

Արդյունքում Էդգար Գասպարյանը 11.06.2020 թվականին իր հրամանով կազմել է հանձնաժողով, որի անդամներն են հանդիսացել Արթուր Ղուկասյանը, Անդրանիկ Ազիզյանը, Նունե Սևոյանը, Գայանե Միրզոյանը, հանձնաժողովի աշխատանքների կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դրվել է Բագրատ Գրիգորյանի վրա, իսկ հրամանի կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունը պետք է իրականացվեր կազմակերպության տնօրենի կամ ժամանակավոր պաշտոնակատարի, այսինքն իր կողմից:

Այնուհետև էդգար Գասպարյանն իր կողմից ստեղծած հանձնաժողովի անդամներին չի ծանուցել իրենց վրա դրված պարտականությունների վերաբերյալ և վերջիններս չեն իրականացրել իրենց առջև դրված առաջադրանքները և պարտավորությունները, որի հետևանքով Հայաստանի Հանրապետության և «Բնակչության հատուկ սպասարկում» Համայնքային ոչ առևտրային բազմակերպության օրինական շահերին անզգուշությամբ պատճառվել է էական վնաս:




Լրահոս