
Այսօր կեսգիշերին Լիբանանի կառավարության և ԿԽՄԿ ջանքերով Բեյրութ է վերադարձել լիբանանահայ Մարալ Նաջարյանը, որը ադրբեջանական գերության մեջ էր հայտնվել նոյեմբերի 10-ին՝ Փաշինյանի կողմից կապիտուլյացիոն պայմանագրի ստորագրման հաջորդ օրը:
Հրադադարի մասին իմանալուց հետո, Մարալն ընկերոջ հետ գնացել էր Արցախ՝ իրերի հետևից և այլևս չէր վերադարձել. նրան ուղեկցող տղամարդը շարունակվում է թշնամու ձեռքում մնալ: