ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Արման Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա ծեծել է իր կին Սուսաննա Թևոսյանին, ինչպես նաև դաժան վերաբերմունքի և անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով Սուսաննա թևոսյանին անզգուշությամբ հասցրել է ինքնասպանության:
Իսկ ինչ է տեղի ունեցել:
ArmLur.am-ին հայտնիմ դարձավ, որ Արման Սիմոնյանը 1998 թվականից ամուսնացած է եղել Վեդի քաղաքի բնակչուհի Սուսաննա Թևոսյանի հետ: Ապրելով համատեղ ամուսնական կյանքով՝ 2018 թվականի դեկտեմբերի վերջերից ամուսինների կյանքում սկսվել է անհաշտություն: Բանն այն է, որ 2019 թվականի ապրիլի 29-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, Արմանը իր վարած «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի դռան հայելու արանքում գտել է կնոջ ամուսնական անհավատարմության վերաբերյալ գրություն՝ կնոջը կասկածել է իրեն դավաճանելու մեջ եւ սկսել է կնոջ նկատմամբ բռնություն կիրառել ու նսմացնել նրան:
Մասնավորապես, 2019թ. ապրիլի 29-ից կնոջ նկատմամբ դրսևորել է դաժան վերաբերմունք և պարբերաբար նվաստացրել նրա անձնական արժանապատվությունը: Այն է հիշյալ գրությունը գտնելուց հետո Արման Սիմոնյանը գնացել է իրենց մթերային խանութ, որտեղ աշխատել է Սուսաննա Թևոսյանը, և ծեծել է նրան:
Այնուհետև, 2019թ. մայիսի կեսերից Արման Սիմոնյանը Սուսաննա Թևոսյանից պահանջել է ներկայացնել իրենց տնտեսած գումարները, որոնք Ս.Թևոսյանը չի կարողացել ամբողշությամբ ներկայացնել, որից հետո Արման Սիմոնյանը Սուսաննա Թևոսյանի կողմից ամուսնական անհավատարմության վերաբերյալ իր ունեցած կասկածներում համոզվելով, ենթադրելով, որ վերջինս իրենց տնտեսած գումարները տվել է ենթադրյալ սիրեկանին, ինչի արդյունքում կնոջը նվաստացրել է՝ երեքից ավելի անգամ, տարբեր օրերի տանը և խանութում իր և Սուսաննա Թևոսյանի որդիներ էդիկ Սիմոնյանի և Արթուր Սիմոնյանի ներկայությամբ զրպարտել է կնոջը ամուսնական անհավատարմության մեջ՝ միաժամանակ հայտնելով իրենց տնտեսած գումարները սիրեկանին տալու հանգամանքի վերաբերյալ իր կասկածի մասին։ Այնուհետև, 2019թ. մայիսի 20-ին Արման Սիմոնյանը, Սուսաննա Թևոսյանի բջջային հեռախոսում տեսնելով Սուսաննա Թևոսյանի և Գուրգեն Բադալյանի միջև կատարված հաղորդագրությունները, խանութում կրկին ծեծել է կնոջը:
Այս ամենից հոգեկան վիճակում գտնվող Սուսաննան 2019թ. մայիսի 23-ին, ժամ 15:20-ի սահմաններում, Վեդի քաղաքի Գայի փողոցի 7 հասցեում գտնվող խանութում ինքնասպանություն է գործել քացախաթթու խմելով:
Վերջինիս շտապ տեղափոխվել են «Վեդի բժշկական կենտրոն» ՓԲԸ, իսկ այնուհետև «Արմենիա բժշկական կենտրոն» ՓԲԸ, որտեղ նույն օրը՝ ժամը 22։25֊ին, օրգանիզմի ընդհանուր էկզոգեն թունավորման քացախաթթվով թունավորվելու հետևանքով նրա կյանքը փրկել չի հաջողվել, վերջինս մահացել է: