ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն իր առարկություններով վերադարձրել է Արտակ Դավթյանին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ նշանակելու մասին վարչապետի առաջարկությունը:
Իսկ ինչ է ենթադրում Սահմանադրությունն այս պարագայում. այստեղ գործում է Սահմանադրության 139-րդ հոդվածի դրույթները. Եթե վարչապետը չընդունի այդ առարկությունը, ապա Հանրապետության նախագահը պետք է ստորագրի համապատասխան ակտը կամ դիմում է Սահմանադրական դատարան:
Եթե Հանրապետության նախագահը չի կատարում սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջները, ապա համապատասխան ակտն ուժի մեջ է մտնում իրավունքի ուժով:
Նկատենք, որ պրոֆեսիոնալ զինվորականներն Արտակ Դավթյանին բազմիցս հրապարակավ համարել են ամենաանպատրաստ գեներալ, ապաշնորհ ռազմական գործիչ: Բայց քանի որ Արտակ Դավթյանը «Մարտի 1»-ի գործով ցանկալի ցուցմունքներ է տվել ՀՔԾ-ում, դրա դիմաց պարգեւ ստացավ վարչապետի կողմից՝ երկրորդ անգամ ԳՇ պետի պաշտոնը ստանձնելու առաջարկությամբ: Առաջին անգամ ազատվեց աշխատանքից, քանի որ կորոնավիրուսի բռնկուն շրջանում թաքուն որդու հարսանիքն էր արել:
Մանրամասները՝ տեսանյութում