
Այսօր տեղի կունենա «Հայրենիքի փրկության շարժման» առաջնորդների հանդիպումը: ArmLur.am-ի տեղեկություններով հանդիպմանը կմասնակցեն վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը, Վահրամ Բաղդասարյանը, Իշխան Սաղաթելյանը եւ Արթուր Վանեցյանը:
Մեր տեղեկություններով հանդիպման հիմնական օրակարգը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրավերն է եւ շարժման առաջնորդները այսօր կորոշեն ընդունել նրա առաջարկը, թե ոչ:
Ինչպես հայտնի է, երեկ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը քաղաքական ուժերի ներկայացուցիչներին, նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրավիրել է իր մոտ խորհրդակցության: Այս պահի դրությամբ նրա առաջարկը ընդունել է միայն «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը:
Սոնա Գրիգորյան