ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կառավարությունը դրական եզրակացություն տվեց. Արցախում կողմ են ռուսաց լեզվին կարգավիճակ տալուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի կառավարությունը քիչ առաջ դրական եզրակացություն է տվել նախագծին, որը ենթադրում է ռուսաց լեզվին պաշտոնական կարգավիճակ տալ: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտնել է Արցախի խորհրդարանի պատգամավոր, կրթության, գիտության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի անդամ Մետաքսե Հակոբյանը:

Հիշեցնենք, որ Արցախի խորհրդարանի պատգամավորներն առաջարկում են «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարել: Ըստ նախագծի՝ ԼՂՀ պաշտոնական լեզուներն են լինելու գրական հայերենը և ռուսերենը:

Օրենքի փոփոխության առաջարկում նշվում է նաև, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը խրախուսում է հայերեն և ռուսերեն լեզուներով հրատարակությունները, մամուլը, ինչպես նաև հայերեն և ռուսերեն դասագրքերի, ուսումնական ձեռնարկների, տեղեկատու, գիտամեթոդական, գիտահանրամատչելի գրականության ստեղծումը։

Մանրամասները՝ տեսանյութում

Սոնա Գրիգորյան




Լրահոս