
Օրվա երկրորդ կեսին երկօրյա պետական այցով Հայաստան կժամանի Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այցի շրջանակներում Ֆրանսիայի նախագահը հանդիպումներ կունենա Նախագահ Սերժ Սարգսյանի, Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի հետ, կայցելի Մեծ եղեռնի հուշահամալիր և հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:Երևանում Նիկոլա Սարկոզին Նախագահ Սերժ Սարգսյանի հետ միասին կմասնակցի նաև Շառլ Ազնավուրի տուն-թանգարանի բացմանը, ներկա կգտնվի Օգյուստ Ռոդենի հեղինակած Ժյուլ Բաստիեն Լըպաժի արձանի նվիրաբերության արարողությանը: Քանդակը Ֆրանսիայի Հանրապետության նվերն է Հայաստանի Հանրապետությանը: