«Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչները մերժեցին Արմեն Սարգսյանի հրավերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով՝ «Հայրենիքի փրկության շարժման» ընդլայնված խորհրդում որոշել են մերժել Արմեն Սարգսյանի հրավերը և չեն պատրաստվում գնալ Արմեն Սարգսյանի հետ հանդիպման։

Նշենք, որ նախագահի հրավերն ընդունել են «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ու «Իմ քայլը» խմբակցությունը։

Հավելենք, որ նախագահի աշխատակազմից էլ քիչ առաջ հայտարարություն էին տարածել, որ ոչ բոլոր հրավիրյալներից են պատասխան ստացել և հանդիպման ձևաչափի վերաբերյալ ավելի ուշ կտեղեկացնեն։




Լրահոս