Ձեզ ենք առաջարկում 17 նրբություններ, որ կօգնեն պահպանել մթերքն այնպես, ինչպես գնել եք կամ քաղել բանջարանոցից:
Կանաչ սոխը լվացեք, մանրակրկիտ չորացրեք, կտրատեք, լցրեք պլաստմասե շշի մեջ ու պահեք սառցարանում:
Խոհանոցում կամ պատշգամբում պահեք ավոկադոն, ծիրանը, բանանը, ցիտրուսային մրգերը, սխտորը, կիվին, դդումը, սոխը, տանձը, դեղձը, արքայախնձորը, կարտոֆիլը: Իսկ սառնարան տեղափոխեք խնձորը, լոբազգիները, հատապտուղները, կաղամբը, ծաղկակաղամբը, գազարը, եգիպտացորենը, վարունգը, խաղողը, կանաչ տերևներով բանջարեղենները, սունկը:
Կանաչիները ծաղիկների նման դրեք ջրով լի տարրայի մեջ, վրայից պոլիէթիլենային տոպրակ անցկացրեք ու տեղափոխեք սառնարան:
Ռոզմարինն ու նմանատիպ յուղատու կանաչեղենը պետք է մյուսներից առանձնացնել և ոչ թե դնել սառնարանում, այլ կախել պատշգամբի որևէ անկյունում:
Մրգերի կյանքը երկու շաբաթով երկարացնելու համար դրանք քացախաջրում լվացեք, չորացրեք ու տեղափոխեք սառնարան:
Կարտոֆիլը խորհուրդ է տրվում պահել խնձորի հետ:
Որպեսզի պանիրը չչորանա կտրած հատվածից, այդ մասին բուսական յուղ քսեք:
Պանիրը պետք է պահել պանրի հատուկ փաթեթավորմամբ, այն էլ` սառնարանի ամենատաք հատվածում:
Ռոզմարինն ու նմանատիպ յուղատու կանաչեղենը կարելի է սառեցնել ձիթայուղի մեջ, ապա խորանարդաձև կտրատել ու պահել հետագայում իբրև համեմունք օգտագործելու համար:
Բանանի կոթը փաթաթեք պոլիէթիլենով, այդպես բանանի կյանքը կերկարի մոտ 5 օրով:
Աղցանի տերևները լվացեք, չորացրեք, դրեք ապակյա տարրայի մեջ, վրան անձեռոցիկ դրեք ու տարրան փաթաթեք պոլիէթիլենով : Անձեռոցիկը կներծծի առաջացող խոնավությունը:
Իմբիրը պահեք սառցարանում:
Սունկը առավել նպատակահարմար է պահպանել թղթե փաթեթի մեջ:
Առհասարակ խորհուրդ է տրվում մթերքը պահել ապակյա տարրաների մեջ և ոչ թե պոլիէթիլենային Սոուսները պահեք սառնարանում` վրան նախապես ձիթայուղ լցնելով:
Ոչ մի դեպքում մի դրեք սոխը կարտոֆիլի հետ: Սոխի պահպանման լավագույն ձևը տատիկներից սովորած՝ հին զուգակուլպայի մեջ կախելն է:
Չհասունացած լոլիկը պահեք թղթե տոպրակում` կանաչ մասը դեպի ներքև, իսկ հասունացած լոլիկը` նույնպիսի տոպրակում, բայց կանաչ մասով դեպի վերև: