Անգլիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր տեսակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անգլիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր տեսակ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին տեղեկացնում է երկրի Հանրային առողջության պաշտպանության տեղական վարչությունը:

«VUI-202103/01 նոր տեսակն անվանվել է VUI մարտի 4-ին այն բանից հետո, երբ Անգլիայի հարավ-արևելքում երկու դեպք է հայտնաբերվել մարդկանց մոտ, ովքեր ժամանել են Անտիգուայից: Կոնտակտավորների հայտնաբերումն ավարտվել է, լրացուցիչ դեպքեր ներկա դրությամբ չեն հայտնաբերվել»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Հայտնաբերվել է նաև կորոնավիրուսի «բրազիլական» շտամով վարակվելու չորս դեպք:




Լրահոս