ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վերջը վատ բան եմ տեսնում համ Փաշինյանի, համ հայրենիքի համար. Վահան Բադասյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել էր «Միացյալ Հայաստան» կուսակցության պատվիրակությանը՝ կուսակցության ղեկավար Վահան Բադասյանի գլխավորությամբ: Ըստ Արցախի նախագահի գրասենյակի՝ Արայիկ Հարությունյանը ողջունել է օրեր առաջ օրհասական խնդիրների հաղթահարման նպատակով համախմբմանն ուղղված կուսակցության հայտարարությունը, նշել, որ իրեն ներկայացված ծրագրային առաջարկներն ընդունելի են, և, հիմքում ունենալով ազգային ու պետական շահը, պատրաստ է համագործակցության:

Նշենք, որ օրերս կուսակցությունը, մասնավորապես, հայտարարել էր թե, «այս օրհասական պահին ժամանակի հրամայականն է Արցախում միավորել, համախմբել բոլոր ուժերը՝ անկախ քաղաքական հայացքներից և կուսակցական պատկանելիությունից ու պայքարել մեր ժողովրդին հուզող ու ապագայի նկատմամբ հավատ ներշնչող անվտանգային և տնտեսական խնդիրների լուծման համար»:

ArmLur.am-ը զրուցել է «Միացյալ Հայաստան» կուսակցության ղեկավար Վահան Բադասյանի հետ, պարզելու համար, թե ինչու էր հանդիպել Արայիկ Հարությունյանին: Բադասյանը տեղեկացրեց, որ առաջիկայում Արայիկ Հարությունյանն իրեն կնշանակի հատուկ հանձնակատար՝ անվտանգության, պաշտպանության եւ սոցիալ տնտեսական ապահովման հարցերով:

Զրուցեց Սոնա Գրիգորյանը

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս