ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ լավ լուրով է կիսվել նախարարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ Covid-19-ը Հայաստանում իր բացասական ազդեցությունն է թողել զբոսաշրջության զարգացման վրա: Այս ամենի հետեւանքով զբոսաշրջային որոշ ընկերություններ վնասներ են կրել եւ փակվել են: ArmLur.am-ը ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանից հետաքրքրվեց, թե կառավարությունն ինչ է ձեռնարկում զբոսաշրջային ընկերություններին դժվար վիճակից հանելու ուղղությամբ:

Մեր հարցին ի պատասխան, նախարար Վահան Քերոբյանն ասաց. «Անցյալ տարի կառավարությունը մի քանի մասշատբային ծրագիր է իրագործել տուրիստական ոլորտի ընկերություններին օժանդակելու տարբեր գործիքներով: Ես կարող եմ ասել, որ մենք արդեն տեսնում ենք վերականգնում տուրիստական ոլորտի որոշ ենթաճյուղերում: Օրինակ հանրային սննդի մասում, իսկ մյուս հատվածներում, որտեղ այդ վերականգնումը դեռեւս չկա, հյուրանոցներ, տուրիստական ընկերություններ, տրանսպորտային գործակալություններ, այդտեղ կառավարությունը շարունակում է իր օժանադակությունը: Բայց կարող եմ կիսվել լավ լուրով մենք արդեն գիտենք, որ ապրիլ ամսից էապես ավելացել են ամրագրումների քանակը հյուրանոցներում՝ հույս ունենալով, որ կորոնավիրուսի ազդեցությունը չի վնասի դրան»:

Սյունէ Համբարձումյան

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս