
Մոսկվան ընդհանուր առմամբ նշում է կառուցողական տրամադրվածությունը, որը Բաքուն եւ Երեւանը ցուցաբերում են Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսպես է մեկնաբանել Ալիեւի հայտարարությունը «Զանգեզուրի միջանցքի» մասին:
«Դրա գլխավոր խնդիրն է տարածաշրջանում բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման մասին բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը: Մենք հույս ունենք, որ նույնպիսի դրական նպատակաուղղվածությունը եւ շփման փոխընդուների կետերի որոնումը կգերակշռի Ադրբեջանի եւ Հայաստանի ինչպես պաշտոնական մեկնաբանություններում, այնպես էլ մեդիա տարածքում»,- ասել է Զախարովան: