
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչներն այցելել են «ԱՏՈՄՄԻԼԵՆ» ՍՊԸ-ի հրուշակեղենի արտադրություն՝ ստուգելու այդ ընկերության կասեցումից հետո տրված հանձնարարականների կատարումը:
Պարզվել է, որ նախկինում հայտնաբերված թերություններն ամբողջությամբ վերացվել են՝ իրականացվել են անհրաժեշտ վերանորոգման աշխատանքներ, ախտահանվել են սարքավորումները, առանձնացվել են վարչատնտեսական, կենցաղային և օժանդակ հատվածները:
Արդյունքում, տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ, սահմանված կասեցումը վերացվել է: