Ռուսաստանի լրատվական դաշտում, արագ տեմպերով աճում է վերջերս ստեղծված «Ազատագրում» ժողովրդական-ազատագրական շարժմանն մեդիաաջակցությունը:
Բազմաթիվ հրապարակումներում գրեթե բացահայտ հայտարարվում է, որ մոսկովյան շրջանակներն աջակցում են միայն «Ազատագրում» շարժմանը:
Այս շարժման առաջնորդներն են հանդիսանում Միքայել Բադալյանը և Սերգեյ Չամանյանը՝ Տելեգրամ-ալիքների ադմինիստրատորներ և ընդդիմադիր ակտիվիստներ, ովքեր իրենց դիրքավորում են որպես անկախ քաղաքացիներ, սակայն իրականում գործում են Մոսկվայի շահերից ելնելով:
ArmLur.am-ի տեղեկություններով ՝ ի աջակցություն «Ազատագրում» շարժման առաջնորդների, ներգրավվել են Մոսկվայից ժամանած մասնագետներ, որոնք այժմ գտնվում են Երեւանում և համակարգում են շարժման գործունեությունը:
Այս ամբողջ շարժման նպատակը իշխանություններին վարկաբեկելն է, և արդյունքում ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հասնելը: Նման բան մենք արդեն տեսել ենք Ուկրաինայում: Մոսկվան կրկին փորձում է պատժել Նիկոլ Փաշինյանին «Իսկանդերների» մասին հայտարարությունների համար և պատրաստ է դրա համար գնալ առավել ծայրահեղ միջոցների: