«Հրապարակ» թերթը գրում է. «Նախկինների դեմ կատաղի պայքարի մոլուցքով գործող իշխանությունները՝ ի դեմս «Իմ քայլի», Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածուի պաշտոնում ներկայացրել են հերթական «նախկինին»՝ Գեղամ Հովեյանին, ով վերահսկիչի (ներկայիս Հաշվեքննիչ պակատի) երկարամյա պաշտոնյա է, իսկ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ ռեյտինգային ցուցակով պատգամավորության թեկնածու է առաջադրվել հայրենի Գեղարքունիքի մարզում։
ԱԺ ֆինանսավարկային մշտական հանձնաժողովը նախօրեին հավանության է արժանացրել Հովեյանի թեկնածությունը, այն ներկայացվել է հերթական նիստերի օրակարգ։ Գեղամ Հովեյանը ծնվել է Մարտունու շրջանի Վարդենիկ գյուղում, ՎՊ-ում զբաղեցրել է տարբեր բարձր պաշտոններ, իսկ 2017-ին պալատի համայնքների վերահսկողության վարչության պետն էր»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։