Հեղափոխականներն իրենք իրենց պարգևատրում են «խրամատը» լքելու համար. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը պարգեւատրել է իր ընկերոջը՝ ԱԺ աշխատակազմի արդեն նախկին ղեկավար Տիգրան Գալստյանին, ով օրերս զբաղեցրած պաշտոնից ազատման դիմում գրեց՝ հայտարարելով, որ տեղափոխվում է մասնավոր սեկտոր։ «Աշխատանքային պարտականությունները գերազանց եւ բարձր պատասխանատվությամբ կատարելու համար Ազգային ժողովի նախագահի հուշանվերով պարգեւատրել Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանին»,- նշված է Միրզոյանի կարգադրության մեջ։

Նշենք, որ ԱԺ աշխատակազմի ղեկավարի աշխատավարձը 793 հազար 680 դրամ է։ Հեղափոխությամբ իշխանության եկածները, որոնք պատրաստ էին անձնուրաց ծառայել հայրենիքին, պետությանը եւ այն էլ՝ նախկինների կողմից թալանված ու լքված երկրին, որոնք հայտարարում էին, թե պատրաստ են ոտքով աշխատանքի գնալ-գալ եւ վերջ տալ պադավատապետությանը, այսօր, փաստորեն, նախընտրում եմ մասնավոր սեկտորի առավել բարձր աշխատավարձը ու իրենք իրենց պարգեւատրում՝ խրամատը լքելու համար անգամ։

Մենք հիշում ենք, թե նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը քանիցս է անխնա քննադատության ենթարկվել Նիկոլ Փաշինյանի կողմից, թե դրայվը չհերիքեց, եւ Երեւանի քաղաքապետ աշխատելու ընթացքում նախընտրեց բարձր աշխատավարձով մասնավոր աշխատանքը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։վ




Լրահոս