Հայաստանն ու Ադրբեջանը նույն օրերին զորավարժություններ կանցկացնեն: ՀՀ ԶՈՒ պատրաստության 2021թ. առաջին կիսամյակի պլանի համաձայն, մարտի 16-ից 20-ը ՀՀ զինված ուժերի բոլոր օպերացիոն ուղղություններում անցկացվելու են մարտավարական և մարտավարամասնագիտական համատեղ զորավարժություններ, համազորային, զորատեսակների և հատուկ զորքերի ստորաբաժանումների ընդգրկմամբ:
Մարտավարական և մարտավարամասնագիտական զորավարժություններին ընդգրկվում են շուրջ 7500 զինծառայող, շուրջ 200 հրթիռային, ռեակտիվ-հրետանային և հրետանային, ավելի քան 150 հակատանկային միջոցներ, շուրջ 100 զրահատեխնիկա, ավելի քան 90 հակաօդային պաշտպանության միջոցներ: Զորքերի մարտավարական գործողություններին աջակցելու համար զորավարժություններին կներգրավվեն նաև օդային հարձակման միջոցներ (ավիացիա):
Իսկ Ադրբեջանում զորավարժությունները կշարունակվեն 4 օր՝ մոտ հարյուր միավոր տանկերի և այլ զրահատեխնիկայի, հրթիռային համակարգերի, օդուժի ու անօդաչու թռչող սարքերի ներգրավմամբ։
«Վարժանքները կանցկացվեն լեռնային՝ դժվարին ռելիեֆ ունեցող տարածքներում, ուշադրության կենտրոնում կլինի զորքերի կառավարումն ու նրանց մարտունակության բարձրացումը, ինչպես նաև կմշակվեն հակաահաբեկչական գործողություններ և պայքարի միջոցներ՝ ապօրինի զինված խմբավորումների դեմ»,- ասված է Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրության մեջ։
Մանրամասները՝ տեսանյութում