ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուշագրավ թվեր. քանիսն են ձերբակալվել արցախյան պատերազմից հետո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ստորաբաժանումներում մինչեւ օրս հարուցվել եւ քննվում է արցախյան պատերազմին վերաբերող շուրջ 1500 քրեական գործ՝ 12500-ից ավելի անձանց վերաբերյալ: Ավելին, նշված քրեական գործերով ձերբակալվել է շուրջ 180 զինծառայող, մեղադրանք է առաջադրվել 500-ից ավելի անձի: Քրեական հետապնդում է իրականացվում 12 հրամանատարների, այդ թվում՝ երկու բարձրաստիճան սպաների նկատմամբ:

Նշենք, որ հունվարի 20-ին այս իրավիճակին խորհրդարանում անդրադարձել էր նաեւ ՀՀ վարչապետը եւ նաեւ դժգոհել գործերի դանդաղ ընթացքից:

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ ագրեսիայի ակտի փաստերով հարուցված քրեական գործերով կատարվող նախաքննության շրջանակներում որոշում է կայացվել 103 հազարից ավելի անձի որպես տուժող ճանաչելու մասին, այդ թվում՝ 3 300-ից ավելի՝ զոհված, 9 000-ից ավելի՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացած, 90 հազարից ավելի՝ բռնի տեղահանված:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս